Փասադենայում կանցնի քանդակագործ ու նկարիչ Էմիլ Գազազի ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 6-8-ը Փասադենայի արվեստների կենտրոնական պատկերասրահում Հայ ընդհանուր բարեգործական միության աջակցությամբ կբացվի քանդակագործ ու նկարիչ Էմիլ Գազազի ցուցահանդեսը:



Ցուցահանդեսին կներկայացվեն Գազազի քանդակները, նկարները, իսկ հեղինակին կհանձնվի ՀԸԲՄ-ի պատվո նշանը արվեստի ոլորտում ունեցած նվաճումների համար:



Նոյեմբերի 7-ին ցուցահանդես կայցելեն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի մշակույթի գծով խորհրդական, արվեստի պատմաբան եւ Արշիլ Գորկու պատկերասրահի տնօրեն Շահեն Խաչատրյանը, Նյու Յորքի Արվեստի ու դիզայնի համալսարանի Ալֆրեդի դպրոցի տնօրեն, նկարիչ Ջո Լյուիսը, դաշնակահար, կոմպոզիտոր, դիրիժոր ու դասախոս Վաչե Մանկերյանը եւ համաշխարհային կարգի օպերային երգիչ Բակուր Քալանթարյանը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---