Արամ Առաջինն ու Բաշար Ալ-Ասադը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները

PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի հետ: Հանդիպման ընթացքում, որը մեկ ժամից ավել է տեւել, կողմերը քննարկել են մի շարք հարցեր: Արամ Առաջինը շնորհակալություն է հայտնել Սիրիայի նախագահին հայ համայնքի հանդեպ ուշադրություն համար: Բաշար Ալ-Ասադն իր հերթին ընդգծել է սիրիահայերի դրական դերը երկրի հասարակական եւ տնտեսական զարգացման գործում:



Կաթողիկոսն ու Սիրիայի նախագահը քննարկել են նաեւ իրավիճակը Լիբանանում ու Մերձավոր Արեւելքում: Կողմերն ընդգծել են երկխոսության խորացման անհրաժեշտությունը քրիստոնյա ու իսլամական աշխարհների միջեւ:



Զրուցակիցները հանդիպմանը անդրադարձել են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ու Արձանագրությունների ստորագրմանը: Կաթողիկոսն առանձնապես կարեւորել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, հաղորդում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---