ԵՄ-ն կնպաստի Հայաստանի ենթակառուցվածքների ստեղծմանն ու կատարելագործմանը

PanARMENIAN.Net - ԵՄ երկրների հետ վիզային ռեժիմի պարզեցմանն ուղղված գործընթացը պետք է շարունակել: Այդ մասին Երեւանում ԵՄ Խորհրդատվական խմբի նիստի ընթացքում հայտարարել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: «Այսօր Հայաստանի քաղաքացիները հնարավորություն ունեն մուտք գործել ԵՄ 9 երկրներ դիվանագիտական անձնագրերով: Մենք ակնկալում ենք, որ գործընթացն այդ ուղղությամբ կշարունակվի` հաշվի առնելով ԵՄ-ից եկող դրական ազդանշանները»,-ասել է Արթուր Բաղդասարյանը:



Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը գոհունակությամբ նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի սահմանամերձ ենթակառուցվածքների ստեղծմանն ու կատարելագործմանը, ինչը թույլ կտա ամրապնդել երկրի սահմանների անվատնգությունը: «Շուտով հայկական կողմը առաջարկություններով հանդես կգա այդ հարցի վերաբերյալ»,-հայտարարել է Արթուր Բաղդասարյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---