ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԸ ԿԳՈՐԾԻ ՄԻՆՉԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԸ

PanARMENIAN.Net - Հայկական ատոմային էլեկտրակայանը կգործի մինչեւ 2008 թվականը: Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանի էներգետիկայի նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը: Նրա խոսքերով, հաշվարկները փաստում են, որ հաշվի առնելով ներդրումների ծավալները եւ էլեկտրաէներգիայի սպառման աճը, կայանը հնարավոր կլինի կոնսերվացնել միայն 2008 թվականին, այլ ոչ թե 2004-ին, ինչպես պնդում է Եվրոպական Միությունը: Նախարարի տեղակալը հիշեցրել է, որ Եվրամիության հետ կա պայմանավորվածություն ՀԱԷԿ-ի փակման վերաբերյալ միայն այն ժամանակ, երբ կստեղծվեն էներգիայի այլընտրանքային աղբյուրներ: Գալստյանը նշել է, որ ատոմային էներգետիկայի մասին հարցը մտել է մինչեւ 2020 թվականը հայկական էներգետիկայի կայուն զարգացման ծրագրի մեջ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---