ԵՄ-ն Հայաստանին կօգնի ենթակառույցներ ստեղծել սահմանային անվտանգության ապահովման համար

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 28-ին Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն համագործակցությանն առնչվող հարցեր: Արթուր Բաղդասարյանը կարեւորել է Եվրամիության հետ հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը` նշելով, որ դա Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւորագույն ուղղություններից է:



Քննարկվել են «Արեւելյան գործընկերության» նախաձեռնության շրջանակում «Ազատ առեւտրի խորացված եւ համապարփակ համաձայնագրի» կնքմանը, ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ սահմանային անվտանգության ապահովման ենթակառուցվածքների ստեղծման գործում Հայաստանին ԵՄ աջակցության հնարավորությունները:



Այդ հարցում կարեւորվել է ՀՀ-ԵՄ համագործակցության, արդարադատության, ազատության եւ անվտանգության հարցերով ենթակոմիտեի դերը: Պիտեր Սեմնեբին բարձր է գնահատել Հայաստան-ԵՄ քաղաքական երկխոսության մակարդակը եւ իրականացվող բարեփոխումների ծրագիրը, ինչպես նաեւ պատրաստակամություն է հայտնել աջակցել սահմանային ենթակառուցվածքների արդիականացման ծրագրին:



Անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը եւ ստորագրված արձանագրությունների վավերացմանը: Պիտեր Սեմնեբին կրկնել է ԵՄ դիրքորոշումն այս հարցում` ԵՄ-ն պատրաստ է աջակցել երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանը, հաղորդում է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամլո գրասենյակը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---