Խորհրդարան ներկայացված պաշտպանության մասին երեք օրինագծերը տրամաբանորեն կապված են իրար հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանի պաշտպանության, անվտանգության ու ներքին գործերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը Երեւանում լրագրողներին է ներկայացրել ԱԺ-ում քննարկվող օրինագծերը պաշտպանության ոլորտում: «Արդեն տարբեր մեկնաբանություններ են հնչել ներկայացված «Զինապարտության մասին օրենքում» լրացումներ կատարելու մասին», «Պաշտպանության նպատակով տրանսպորտային միջոցների օգտագործման մասին» եւ «Պաշտպանության նպատակով տեղական ինքնակառավարման մոբիլիզացման մասին» օրինագծերի մասին: Պետք է հասկանալ, որ պաշտպանության մասին ներկայացված երեք օրինագծերը տրամաբանորեն կապված են իրար հետ»,-ասել է Հրայր Կարապետյանը:



Նրա խոսքերով, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները միշտ աջակցել են զինակոչի անցկացմանը, եւ ներկայացված օրինագիծը կօգնի որոշակիացնել իրենց նրանց պարտավորություններն ըստ օրենքի: «Ըստ օրինագծի, ՀՀ ԱԳՆ-ն դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով պետք է համապատասխան աշխատանք տանի որպեսզի զինծառայություն չանցած ՀՀ քաղաքացիները, որ երկրից դուրս են գտնվում, անցնեն զինվորական ծառայության»,-ասել է հանձնաժողովի նախագահը: Նա նաեւ հաղորդել է, որ ըստ օրինագծի, պայմանագրային զինծառայողների ծառայության ժամկետը կարող է երկարացվել մինչեւ 45 տարեկանը: «Դա կօգնի համալրել ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայողներով, ինչն անմիջական ազդեցություն կունենա հայկական բանակի մասնագիտական որակի վրա»,-ասել է Հրայր Կարապետյանը:



Նա նաեւ հաղորդել է, որ դեռ չկա օրինագիծ, որով նախատեսվի մեկ տարով երկարացնել զինվորական ծառայության ժամկետը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---