Երեւանում տեղի կունենա հայ եւ ադրբեջանցի լրագրողների «Հարավային Տիրոլ. եղանակը լեռներում» ֆիլմի ցուցադրությունը

PanARMENIAN.Net - Ինտերնյուսը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու սեփական արտադրության «Հարավային Տիրոլ. եղանակը լեռներում» հեռուստատեսային վավերագրական ֆիլմի դիտմանը, որը տեղի կունենա չորեքշաբթի, նոյեմբերի 4-ին, ժամը 16։00-ին Ինտերնյուսի դահլիճում։



Ֆիլմը «Հրաժեշտ զենքին. Բելֆաստից մինչեւ Բալկաններ» խորագրով ֆիլմաշարի մաս է կազմում։ Ֆիլմաշարը նվիրված է եվրոպական հակամարտություններին։ Ինչպես ֆիլմաշարի մյուս հինգ ֆիլմերը, այնպես էլ այս ֆիլմը միասին նկարահանել են Հայաստանի ու Ադրբեջանի լրագրողները, ռեժիսորները - օպերատորները Հայաստանում Բրիտանական դեսպանատան աջակցությամբ։



Այս ֆիլմը պատմում է Ավստրիա - Իտալիա սահմանում (Իտալիայի կազմում) գտնվող Եվրոպայի ամենահարուստ շրջաններից մեկի՝ Հարավային Տիրոլի մասին. 90-ամյա հակամարտություն, չմարսվող վիրավորանքներ, բայց նաեւ տնտեսական ու հանդուրժողական բարձր ցուցանիշեր. ահա թե ինչպիսին է այսօր եղանակը տիրոլյան լեռներում։ Ֆիլմի տեւողությունը՝ 50 րոպե։
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---