ԱՄՆ-ի եւ ԵԱՀԿ ՄԽ-ի համար այժմ կարեւոր է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարագավորումը նոր նշանակություն է ստացել հայ-թուրքական դիվանագիտության համատեքստում: Այդ մասին Երեւանում, ելույթ ունենալով «Հայ-թուրքական դիվանագիտությունը եւ Լեռնային Ղարաբաղը. համաձայնությո՞ւն թե՞ ոչ» սեմինար-քննարկմանը հայտարարել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն (ՌԱՀՀԿ) Ռիչարդ Կիրակոսյանը:



«Ռոբերտ Բրադտկեին նշանակելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահի պաշտոնում, ԱՄՆ-ն վերադարձավ այն քաղաքականությանը, որը վարում էր մինչեւ 2004 թվականը: Վաշինգտոնն ու ԵԱՀԿ Մինսկի խումբն այժմ մեծապես կարեւորում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը»,-ասել է փորձագետը: Նրա կարծիքով, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում այժմ «նոր օրացույց է» գործում: «Այդ օրացույցը ներառում է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների Մոլդովայում կայացած հանդիպումից մինչեւ ԵԱՀԿ ԱԳՆԽ Աթենքում կայանալիք հանդիպումն ընկած ժամանակահատվածը: Թեեւ դա ԵԱՀԿ ԱԳՆ-ի Խորհրդի նիստն է, սակայն տեղեկություններ կան, որ ակնկալվում է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առանձին հանդիպում: Այնուամենայնիվ, մինչեւ 2010թ. հունվարը ես լուրջ առաջխաղացում ղարաբաղյան հարցում չեմ ակնկալում»,-ասել է Ռ.Կիրակոսյանը: Նա ընդգծել է, որ այսօր կողմերը պետք է գործեն առավել թափանցիկ ու հասարակություններին ներկայացնեն բանակցային գործընթացը, որպեսզի չբախվենք ապատեղեկատվության տարածման հետ;
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---