Արծվիկ Բաղրամյան. Հայ-վրացական սահմանի վրա ոչ մի միջադեպ տեղի չի ունեցել

PanARMENIAN.Net - Հայ-վրացական սահմանի վրա ոչ մի միջադեպ տեղի չի ունեցել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության մամլո քարտուղար Արծվիկ Բաղրամյանը: Նրա խոսքով, սահմանի վրա ինժեներային աշխատանքներ էին ընթանում եւ այդ գործընթացի ժամանակ տարաձայնություններ առաջացան, որոնք արագ կարգավորվեցին: «Միջադեպի մասին հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը»,- նշել է Արծվիկ Մինասյանը:



Այսօրվա լրատվամիջոցներում տեղեկատվություն էր հրապարակվել այն մասին, որ հայ-վրացական սահմանի վրա միջադեպ է տեղի ունեցել երկու երկրների սահմանապահների միջեւ: Հայկական կողմը փորձել է սահմանային սյուներ տեղադրել, սակայն հանդիպել է վրացական կողմի դիմադրությանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---