ՆԱՏՈ-ն Հայ-վրացական սահմանի վրա տեխնիկական աջակցություն կցուցաբերի Հայաստանին

PanARMENIAN.Net - ՆԱՏՈ-ն ակտիվ համագործակցում է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության հետ սահմանամերձ անվտանգության ապահովման եւ աջակցություն ցուցաբերելու հարցերում: Ինչպես հայտարարել է Երեւանում կայացած մամլո ասուլիսում ՆԱՏՈ-ի պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմմոնսը, Հայաստանի ղեկավարությունը դիմել է Դաշինքին հայ-վրացական սահմանում տեխնիկական աջակցություն ցուցաբերելու խնդրանքով: «Խոսքը գնում է միայն տեխնիկական աջակցության մասին, ինչը կօգնի Հայաստանին պայքարել մաքսանենգության եւ ահաբեկչության դեմ», - ընդգծել է նա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---