Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը քննարկեցին համագործակցության հարցերը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս Յոխեն Շմիդթին: Շնորհավորելով դեսպանին նշանակմանառիթով` Նորին Սրբություննարդյունավետ առաքելություն մաղթեց նրան Հայաստանում: Հանդիպմանն անդրադարձկատարվեց Մայր Աթոռի եւ Գերմանիայի դեսպանատան միջեւ ձեւավորված սերտ կապերին, Գերմանիայի հայոց թեմի գործունեությանը, Գերմանիայի հայ համայնքի կյանքին եւ նրա հանդեպ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքին:



Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ տեղեկացրեց նաեւ, որ Մայր Աթոռի մի քանի միաբաններ ներկայիս իրենց բարձրագույն կրթությունն են ստանում Գերմանիայի տարբեր հոգեւոր հաստատություններում:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---