2020 թ-ն հեռուստատեսությունը այլեվս չի հետաքրքրի մարդկանց11 նոյեմբերի 2009 - 17:48 AMT PanARMENIAN.Net - New-York Times 70% նյութերը այլ գործակալությունների ձեւափոխված նյութերն են: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ուկրաինացի պրոֆեսոր, կոմունիկացիոն տեխնոլոգիաների փորձագետ Գեորգի Պոչեպցովը: Նրա խոսքերով, թերթերը չեն հետաքրքրուն մարդկանց. Ամեն օր կրճատվում է նրանց տպաքանակը: «80-90 թթ. սերնդի համար թերթը հետաքրքիր չէ, 2020 թ-ն հեռուստատեսությունը եւս կզիջի իր տեղը: Եվ եթե չլինի հեռուստատեսություն, ապա մեզ սպասում է մի քիչ անհասկանալի աշխարհ», - ընդգծել է նա:Նա նաեւ ասել է, որ տեղեկատվական գործակալությունները չեն կարող պաշտպանել իրենց հեղինակային իրավունքը, քանի, որ ինտերնետը իրավական դաշտից դուրս է, սակայն որոշ երկրներ փորձում են պայքարել այդ բանի դեմ: Ուկրաինացի պրոֆեսորը նշել է, որ բացասական է վերաբերվում նեյրոլիննգվիստիկական ծրագրավորմանը, եւ ավելացրել, որ չունի ոչ մի հստակ օրինակ, որը ապացուցել այդ մեխանիզմի գործուն լինելը: Գեորգի Պոչեպցովը ավելի քան 50 գրքերի հեղինակ է տեղեկատվական պատերազմների եւ կոմունիկացիոն տեսությունների վերաբերյալ: Հայաստան նա հրավիրվել էր ՀՀ նախագահի վարչակազմին կից տեղեկատվական եւ հասարակության հետ կապերի կենտրոնի եւ Հայկական հասարակության հետ կապերի ասոցիացիայի կողմից: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Վիեննայում․ Պետք է արգելել միջուկային օբյեկտների վրա զինված հարձակումները և հարձակման սպառնալիքները Նա նշել է, որ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը Չտարածման մասին պայմանագրին ՀՀ և Չեխիայի ԱԳ նախարարները խոսել են ԵՄ հարթակում համագործակցության մասին Միրզոյանն ասել է, որ Հայաստանն էականորեն խորացնում է հարաբերությունները ԵՄ հետ բոլոր ուղղություններով Միրզոյանն ու Գրոսսին անդրադարձել են ՀԱԷԿ–ի հետագա ապահով և անվտանգ շահագործմանը Միրզոյանն ասե էլ որ ՀՀ–ն ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ ատոմակայանի կյանքը մինչև 2036 թվականը երկարաձգելու համար Օսթին. ԱՄՆ-ն չի կարող ենթադրություններ անել Ռայիսիի ուղղաթիռի կործանման պատճառների մասին Աշխարհի 8 երկրում սուգ է հայտարարվել Ռայիսիի մահվան կապակցությամբ |