Հայաստանում երթուղային տաքսիներով երթեւեկելու վարձը չի բարձրանա11 նոյեմբերի 2009 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Տնտեսական ոչ մի հիմնավորում չկա երթուղային տաքսիներով երթեւեկելու վարձը բարձրացնելու համար, հայտարարել է Հայաստանի կապի եւ տրանսպորտի նախարար Գուրգեն Սարգսյանը, Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, ընթացիկ տարում ուղեւորափոխադրման 18 ընկերություններ դիմել են նախարարությանը` խնդրելով բարձրացնել ուղեւորափոխադրման վարձը, քանի որ նրանց հաշվարկները ցույց են տալիս, որ վարձավճարները չեն համապատասխանում շուկայում գոյություն ունեցող գներին:Իր հերթին նախարարության ներկայացուցիչները պահանջել են նրանցից, որպեսզի ներկայացնեն ուղեւորների փոխադրման համար վարձավճարները բարձրացնելու տնտեսական հիմնավորումներ: «Այդ 18 ներկայացուցիչներից ոչ մեկը չներկայացրեց համապատասխան հիմնավորում: Այդ պատճառով վարձավճարները չեն բարձրանալու, առավել եւս, որ դրա անհրաժեշտությունը չկա տնտեսական տեսանկյունից», - ասաց Սարգսյանը: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ ԵՊՀ 10 ուսանող ստացել է Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ Ձերբակալվել է Վահագն Չախալյանը և ևս 4 անձ Նրանք կասկածվում են խմբակային խուլիգանություն կատարելու մեջ |