Քեն Խաչիկյան. Մենք պետք է ընտրենք գոյատեւումը կապիտուլյացիայի փոխարեն

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) նախագահ Քեն Խաչիկյանը, ելույթ ունենալով Փասադենայում ANCA-ի Արեւմտյան բյուրոյի ամենամյա բանկետի ժամանակ, կոչ է արել հայությանը ընտրել գոյատեւումը կապիտուլյացիայի փոխարեն: «Մեզ ստիպում են ընդունել Արձանագրությունները, որոնք ակնհայտորեն սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար, խախտում են հայ ժողովրդի իրավ ունքները եւ կասկածի տակ են դնում Հայոց ցեղասպանության փաստը: Մեզ ստիպում են ընդունել Մադրիդյան սկզբունքները, որոնք սակարկության առարկա են դարձնում հայկական հողերը, փոխարենն առաջարկելով թե ապագայում Ադրբեջանը կարող է ճանաչել Արցախի կարգավիճակը»,-ասել է Խաչիկյանը: Ըստ նրա, սա, անկասկած, ճանապարհ է դեպի Հայաստանի անվերապահ կապիտուլյացիա:



«Թույլ տվեք հստակ հայտարարել. հենց այդ ճանապարհի վրա մենք կդառնանք Հայկական հարցի կործանման ականատեսները եւ միեւնույն ժամանակ, հայ ժողովրդի կենսունակության վկաները: Ընտրությունը մերն է: Մենք պետք է հրաժարվենք նահանջից: «Մենք պետք է հրաժարվենք հողերը հանձնելուց, ինչպես դա ենթադրում են եւ Արձանագրությունները, եւ Մադրիդյան սկզբունքները»,-հայտարարել է ANCA-ի նախագահը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---