Հայաստանի կառավարությունը կրկին դեմ է հանդես եկել ԼՂՀ ճանաչման մասին օրինագծին

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը կրկին դեմ է հանդես եկել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման մասին օրինագծին»: «Այս պահի դրությամբ ԼՂՀ անկախության ճանաչումն աննպատակահարմար է մեզ համար»,-հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը` ելույթ ունենալով ՀՀ կառավարության հերթական նիստում:



«Ժառանգություն» կուսակցությունն առաջին անգամը չէ, որ հանդես է գալիս Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման նախաձեռնությամբ: Կուսակցությունը գտնում է, որ ԼՂՀ ճանաչումը Հայաստանի կողմից կնպաստի նրա ներգրավմանը ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացում :
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---