Հայ-քրդական հարաբերությունները որոշակի բացասական փոփոխություններ են կրում

PanARMENIAN.Net - «Հայ-քրդական հարաբերությունները որոշակի բացասական փոփոխություններ են կրում, եւ հայերի ու Հայաստանի հանդեպ ծայրահեղ տրամադրված առանձին քրդական ԶԼՄ -երի հաճախակի դարձած հրապարակումները կարող են, մի կողմից` արտացոլել դրանց հեղինակների տեսակետները, մյուս կողմից` վկայել տագնապալի միտումների մասին, որոնց անհրաժեշտ է ակտիվորեն հակազդել, առաջին հերթին` տեղեկատվական բնագավառում», - հայտարարեց Ռազմավարական մշակույթ հիմնադրամի գլխավոր տնօրեն Անդրեյ Արեշեւը :



Նրա խոսքերով, խորհրդային տարիներին Հայաստանը խորհրդային քրդերի կողմից ճանաչված մշակութային կենտրոններից մեկն էր եւ աշխարհի տարբեր ծայրերում բնակվող քրդերի մոտ ձեւավորվել էր այդ հանրապետության բարձր հեղինակությունը: «1991 թ. հետո այդ գործոնը վերացավ, իսկ մի քանի տարի անց, երբ խորհրդային տարիներին Հայաստանում պատրաստված քուրդ գիտնականների, գրողների, արվեստի գործիչների սերունդը վերջնականապես կհեռանա, գործընթացը վերջնականապես կավարտվի: Ի՞նչ կմնա: Մի կողմից` քրդերի հանդեպ թուրքերի վարած քաղաքականության սրբագրումը թուրքական կառավարության կողմից, արդեն ակնհայտ է, որ անդրադառնալու է նաեւ քրդական հասարակական- քաղաքական շրջանակաների վրա` ընդդեմ Հայաստանի եւ հայերի: Այստեղ կարող են գործել նաեւ այլ գործոններ, որոնք ուղղակի կամ անուղղակի կապված են հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ: Պետք չէ նաեւ տարակուսել, որ արեւմտյան վերլուծական կենտրոնները առավել մանրամասնորեն հետամուտ են հայերի եւ հարեւան ժողովուրդների փոխհարաբերություններին եւ փորձում են իրավիճակի վրա ազդել իրենց համար շահավետ ուղիով:



Այստեղ հարկ է հիշեցնել, որ հայ- թուրքական արձանագրությունների ակտիվ քննարկումների ընթացքում հայ-վրացական սահմանում իրավիճակն անսպասելիորեն սրվեց եւ դրան հետեւեց ՆԱՏՕ-ի ստորաբաժանումների այդ սահմանում տեղակայումը», - ընդգծեց ռուսաստանյան քաղաքագետը, հայտնում է Analitika.at.ua:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---