Ֆլեմինգ Սերիցլեւ. «Ես դժգոհ եմ խաղի արդյունքից»

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլեւը Էստոնիայի հավաքականի հետ խաղից հետո, որն ավարտվեց 1:1 հաշվով, հայտարարել է, որ գոհ է խաղից, սակայն գոհ չէ արդյունքից: «Սա մեր երկրորդ խաղն է անընդմեջ, որտեղ մենք գնդակ ենք բաց թողնում ավելացված րոպեին, եւ ինձ դա շատ է մտահոգում»,-ասել է նա:



Ըստ մարզիչի, էստոնացիների խփած գոլը վիճահարույց էր: «Ես գտնում եմ, որ դատավորը սխալ նշանակեց անկյունային, որից էլ էստոնացիները գոլ խփեցին: Սակայն սա ֆուտբոլ է, եւ ես հարգում եմ մրցավարի որոշումը»:



18 ֆուտբոլիստների կազմում հայտագրված չէր ՀՀ հավաքականի հարձակվող Հ.Գոհարյանը («ԲԱՏԷ». Բելառուս), քանի որ, ըստ մարզիչի, հիվանդության պատճառով նա մի քանի խաղ էր բաց թողել Բելառուսի առաջնությունում եւ ֆիզիկապես պատրաստ չէր խաղին:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---