Թուրքիայի առաջնորդներն որոշել են առավել ակտիվ շրջադարձ կատարել դեպի իսլամական աշխարհ

PanARMENIAN.Net - Ռազմավարական նպատակին հասնելու եւ Եվրամիությանն անդամակցելու Թուրքիայի բազմամյա փորձերից հետո, երկրի ղեկավարությունը վերջնականապես հիասթափվեց այդ հեռանկարից: Հասկանալի դարձավ, որ լավագույն դեպքում Թուրքիան կարող է ստանալ ԵՄ արտոնյալ գործընկերի կարգավիճակ, ոչ ավելին: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտարարել Թել Ավիվի Արեւելյան Եվրոպայի երկրների ինստիտուտի տնօրեն, Քնեսեթի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը:



Ըստ նրա, այս իրավիճակում այսօրվա թուրք առաջնորդները, որոնց գաղափարախոսական հայացքները մոտ են խոշորագույն իսլամական ֆունդամենտալիստական «Ալ-Իհվան ալ-Մուսլիմի» կազմակերպության քաղաքական ծրագրին, որոշեցին ավելի ակտիվորեն շրջադարձ կատարել դեպի իսլամական աշխարհ: Ցինկերը նշել է, որ պետք չէ մոռանալ, որ Էրդողանն իր ողջ կյանքում հավատարիմ է եղել իսլամական սկզբունքներին: Իսկ քանի որ իր եւ բարձրագույն ղեկավարության այլ ներկայացուցիչների համար դա բնական պահանջ է, որը նախկինում քողարկվում էր Արեւմուտքի հետ մերձենալու փորձերի պատճառով, ապա գործընթացը աճում է ինչպես ձնե գունդ:



«Այն ամենն ինչ կատարվեց վերջին ամիսներին` Թուրքիան ու Սիրիան համաձայնագիր ստորագրեցին ռազմական ոլորտում համագործակցության եւ Ռազմավարական համագործակցության խորհրդի ստեղծման մասին: Թուրքիան հայտարարեց Սիրիայի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին: Էրդողանն այցելեց Բաղդադ եւ այնտեղ համաձայնագիր կնքեց Իրաքի հետ: Եվ, վերջապես, Թուրքիայի ու Իրանի միջեւ գաղտնի համաձայնագիր կնքվեց, որի համաձայն Անկարան Թեհրանին հետախուզական տեղեկատվություն կտրամադրի, ինչը թույլ կտա խուսափել Իսրայելի հարվածից:



Մերձեցումն իր մահմեդական հարեւանների հետ բնականաբար պահանջեց Թուրքիայից իջեցնել Իսրայելի հետ հարաբերությունների մակարդակը, որը մինչ օրս Թուրքիայի ռազմավարական գործընկերն է Մերձավոր Արեւելքում: Անմիջապես հաջորդեցին Էրդողանի հայտարարությունները «ՀԱՄԱԶ»-ին աջակցելու վերաբերյալ, Իսրայելի հետ համատեղ զորավարժություններից հրաժարվելով: Անկարայի հեռուստատեսության պետական ալիքը սերիալ է թողարկել, որն արտացոլում է «սիոնիստ-օկուպանտների վայրագությունները Գազայի հողի վրա: Թուրքիան հայտարարել է, որ մտադիր է դեսպանատուն բացել «Պաղեստինի պետությունում», Արեւելյան Երուսաղեմում: Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելում «Ձուլածո արճիճ» գործողության ժամանակ Իսրայելը շատ ավելի վատ հանցագործություններ է կատարել, քան նրանք, որոնց համար մեղադրում են Սուդանի կառավարությանը: Այս ամենը չէր կարող աննկատ անցնել Իսրայելում: Երկրում արդեն մտավախություններ են հայտնվել, որ Թուրքիայի իշխող իսլամական կուսակցությունը կարողացավ ճնշել բանակի դիմադրությունը եւ Իսրայելի ու Թուրքիայի ռազմավարական համագործակցությունն ավարտին հասավ: Իսկ Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է, որ Թուրքիան մերձենում է չարիքի առանցքի հետ: Իրոք, Անկարա-Դամասկոս-Թեհրան նոր առանցքը կարող է առանձանկի վտնագ ներկայացնել Իսրայելի համար»,-ասել է քաղաքագետը:



Նա նաեւ գտնում է, որ Իսրայելը կհրաժարվի Թուրքիայի միջնորդական ծառայություններից Սիրիայի հետ բանակցելու հարցում: «Հակամարտության կարգավորման գործընթացում չի կարող միջնորդ լինել այն պետությունը, որն ապրիորի իրավացի է համարում կողմերից մեկին: Արդեն այժմ դիտարկվում է Ֆրանսիայի հնարավոր մասնակցության հարցն այդ գործընթացին: Միջնորդական ջանքերի արդյունավետության բարձրացման նպատակով ես հաջող եմ համարում որպես միջնորդ Ֆրանսիայի ու Ռուսաստանի քաղաքական դուետը: Եթե Թուրքիայի առաջին գործողությունները շատ քաղաքագետներ առաջարկում էին դիտարկել որպես եվրոպացիների հանդեպ ճնշման միջոց, ապա այժմ կասկած չկա, որ դա ռազմավարական, լավ մտածված քայլ է:



Թուրքիան հուսով է, որ նրա անդամակցությունը ՆԱՏՕ-ին եւ եզակի աշխարհաքաղաքական դրությունը թույլ կտան նրան շարունակել գործնական հարաբերությունները Եվրոպայի հետ, որը պետք է հասկանա, որ առաջիկա տարիներին թուրքական «էրներգետիկ» միջանցքը կարող է ուժգնացնել ԵՄ-ի կախվածությունը Թուրքիայից: Մյուս կողմից, Թուրքիայի քայլը դեպի իսլամական աշխարհ, ըստ նրա ղեկավարի, ենթադրում է, որ երկիրը կարող է վերածվել տարածաշրջանային գերտերության , որը կենտրոնական տեղ է զբաղեցնում եւ ապահովում է Արեւմուտքի եւ իսլամական Արեւելքի կապը:



Արդյունքում այնուամենայնիվ ցանկանում ենք զգուշացնել Թուրքիայի ղեկավարությանը, որ առանց սերտ նախապատրաստման շպագատ նստելը, առավել եւս միջքաղաքակրթական, չափազանց վտանգավոր զբաղմունք է»,-ասել է Ա. Ցինկերը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---