Մոսկվան ու Վաշինգտոնը շահագրգռված են թուրքական էքսպանսիան զսպելու հարցում

PanARMENIAN.Net - Ինչպես ԱՄՆ-ն, այնպես էլ ՌԴ-ն շահագրգռված են Անկարային եւ նրա էքսպանսիան զսպելու հարցում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Իգոր Մուրադյանը: «Թուրքիայի հարցում ամերիկյան քաղաքականության հիմքում Անկարայից բխող սպառնալիքի չեզոքացումն է: Եթե նույնիսկ ԱՄՆ-ն փորձի ռազմակայան բացել Թուրքիայում, միեւնույն է, դա չի հերքի իմ խոսքերը: Վաշինգտոնն ամեն կերպ փորձում է զսպել Թուրքիային»,-ասել է քաղաքագետը:



Ըստ նրա, հենց այդ նպատակով է Ամերիկան մշակել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման սցենարը: «Ըստ այդ սցենարի, հայ-թուրքական սահմանը չի բացվում եւ շարունակվում է ամերիկյան ճնշումը Թուրքիայի հանդեպ, կամ սահմանը բացվում է, սակայն Անկարան խաղում է արդեն Վաշինգտոնի կանոններով: Սակայն Թուրքիայի ղեկավարությունը հիանալի հասկանում է, որ դա դավադրություն է իր երկրի դեմ»,-ասել է Մուրադյանը:



Ինչպես նշել է քաղաքագետը, իր սցենարում Վաշինգտոնը մեկ բան չի կանխատեսել`որ Թուրքիայի այժմյան ղեկավարության հետ «նման խաղերը չեն անցնի»: «Թուրք-ամերիկյան լարվածությունից կարող է օգտվել Ռուսաստանը: Ռուս-թուրքական դաշինքը միանգամայն հնարավով է եւ չի բացառվում, որ Մոսկվան կհամոզի Անկարային չգնալ ամերիկյան սցենարով»,-ասել է քաղաքագետը` հավելելով, որ պաշտոնական Թեհրանը, հավանաբար, եւս կարողացավ նման ազդանշան տալ Անկարային:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---