Լոնդոնյան լաբորատորիան պաշտոնապես հաստատել է Հայաստանում «խոզի գրիպի» առկայությունը

PanARMENIAN.Net - «A/H1N1 գրիպի կասկածով հինգ հայ հիվանդներից վերցված անալիզների նմուշների հետազոտությունների արդյունքները դրական են: Լոնդոնյան լաբորատորիան պաշտոնապես հաստատել է Հայաստանում «խոզի գրիպի» առկայությունը»,- այսօր PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց առողջապահության նախարարի օգնականը:



Նրա խոսքով, այժմ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում «խոզի գրիպի» կասկածով 6 հիվանդ է գտնվում: «Այսօր «խոզի գրիպով» վարակվածների թիվը կազմում է 22 հոգի»,- նշեց Շուշան Հունանյանը:



Հայաստանում շարունակվում են H1N1 հարուցիչի տարածումը կանխելու միջոցոռումները:



Բացի դրանից, ինչպես հաղորդում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, Հայաստանում բավականաչափ տամիֆլյու կա, որով «խոզի գրիպը» բուժվում է, եւ անհանգստության առիթ չկա:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---