Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը կառուցողական էր

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 22-ին Մյունխենում կայացած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական, վեցերորդ հանդիպման ավարտին ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Բերնար Ֆասիեն (Ֆրանսիա), Յուրի Մերզլյակովը (ՌԴ) եւ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) հանդես եկան հայտարարությամբ, որտեղ, մասնավորապես, ասվում է. «Հանդիպումը, որը 4 ժամ տեւեց, բավական կառուցողական էր: Որոշ հարցերում զգալի առաջընթաց է գրանցվել, սակայն, միեւնույն ժամանակ, որոշ հարցեր դեռեւս բաց են մնում: Քննարկումներն անցել են միջնորդների ներկայացրած դրույթների հիման վրա: Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը հանձնարարել են Հայատանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներին շարունակել աշխատանքը համանախագահների հետ քննարկվող հարցերի շուրջ: Որպես հաջորդ քայլ նախատեսվում է ԱԳ երկու նախարարների աշխատանքային հանդիպումը ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի շեմին, որը կանցնի դեկտեմբերի 1-2-ին Աթենքում»:



Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը ներկա էին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Էլմար Մամեդյարովը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Բերնար Ֆասիեն (Ֆրանսիա), Յուրի Մերզլյակովը (ՌԴ) եւ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---