ԱՎՍՏՐԻԱՆ ՀԱՏՈՒԿ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի Ավստրիա կատարած պաշտոնական աշխատանքային այցի ընթացքում, Վիեննայում ստորագրվել է երկու միջկառավարական փաստաթուղթ: Դրանք են` օդային հաղորդակցությունների եւ երկակի հարկադրման բացառման մասին համաձայնագրերը: Հանդես գալով այցի արդյունքներին նվիրված համատեղ մամլո ասուլիսում` Ավստրիայի նախագահ Թոմաս Քլեյսթիլը նշել է, որ Հարավկովկասյան տարածաշրջանին, որը Եվրոպայի համար կամուրջ է դեպի Կենտրոնական Ասիա, հատուկ ռազմավարական նշանակություն է տրվում: «Իրավիճակը Կովկասում անմիջականորեն ազդում է Եվրոպայի մյուս երկրների վրա»,- ասել է նա:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---