ՍԹԱՐ-ի եւ ՎԶԵԲ-ի միջեւ կկնքվեն վարկավորման պայմանագրեր

PanARMENIAN.Net - 2009թ-ի նոյեմբերի 25-ին «Մարիոթ» հյուրանոցի կոնֆերանս-դահլիճում ՍԹԱՐ առ-տրային ցանցի ու Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի միջեւ կստորագրվեն վարկավորման պայմանագրեր: Պայմանագրերի պայմաններին համաձայն 2009թ-ի դեկտեմբերին ՍԹԱՐ ցանցը ՎԶԵԲ-ից կստանա խոշոր վարկ, որի չափը կհրապարակվի միայն պայմանագրերի ստորագրումից հետո: Ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանի խոսքերով, միջոցները ուղղվելու են մատակարարների հանդեպ ունեցած պարտավորությունների կատարմանը, նոր սուպերմարկետների բացմանը եւ գործող սուպերմարկետների վերամոդելավորմանը, ինչպես նաեւ ցանցի շրջանառու կապիտալի ամրապնդմանը:



Արարողությանը ներկաեն լինելու ՍԹԱՐ առեւտրային ցանցի բաժներտեր Հենրիկ Զախարյանը, ՍԹԱՐ առեւտրային ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը, ՎԶԵԲ Բիզնես գրուպի տնօրեն Օլիվյե Դեկամը, Գլխավոր բանկիր Ուլլե Մուրիզեպը, Երեւանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---