Կաթողիկոս Արամ I-ը խորհրդատվություններ է անցկացնում հայկական կուսակցությունների հետ

PanARMENIAN.Net - Մեծն Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ I-ը հանդիպել է ՀՅԴ բյուրոյի պատվիրակության հետ, որը գլխավորում է Հրանտ Մարգարյանը:



Հանդիպման ընթացքում Արամ I-ը ՀՅԴ-ի հետ քննարկել է Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ կապերի ամրապնդման հարցերը, եւ ընդգծել է, որ հայ ժողովրդի պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման համար եւ թուրքական կառավարությունից փոխհատուցման պահանջը պետք է շարունակվի:



Նախօրեին կաթողիկոսը ընդունել է Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության պատվիրակությունը:
 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---