Բելգիայում նշել են Դանիել Վարուժանի ծննդյան 125-ամյակը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 25-ին Բելգիայի ֆլամանական Գենտ քաղաքի համալսարանում, որտեղ ուսանել է Դանիել Վարուժանը, տեղի է ունեցել հայ ականավոր դասականի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառում :



Համալսարանի գրադարանում, որտեղ փակցված է Դանիել Վարուժանի հուշատախտակը, ուսանողներին, հայ համայնքի ներկայացուցիչներին, Հայաստանի դեսպանին ողջույնի խոսքով դիմել է գրադարանի տնօրեն դոկտոր Պետենգհեմը՝ շեշտելով ազգային գրականության դերը համամարդկային արժեքների ձեւավորման ընթացքում: Գենտի հայկական բարեգործական դպրոցի տնօրեն էլիզա Ատաջյանը ներկայացրել է դասականի ճակատագիրը:



Դեսպան Ադոնցը շնորհակալություն է հայտնել համալսարանի ղեկավարությանը միջոցառումը հյուրընկալելու, համընդհանուր եվրոպական արժեքների համակարգում հայ գրականության տիտանին ընկալելու - գնահատելու համար:



Միջոցառումը շարունակել են Գենտի հայկական դպրոցի աշակերտները Դանիել Վարուժանի ստեղծագործությունների ընթերցանությամբ:



Միջոցառումը կազմակերպել էին Բրյուսելում Հայաստանի դեսպանությունը եւ Գենտի «ԷԱԿ» հայկական բարեգործական կազմակերպությունը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---