ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀՐԵԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՌԱՋՆՈՐԴԸ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ Է ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԹԵԼ-ԱՎԻՎԸ, ՈՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ

PanARMENIAN.Net - Լեհաստանի հրեական համայնքի առաջնորդ, հայտնի լրագրող եւ քաղաքական մեկնաբան Կոնստանտին Հեբերթը կտրուկ քննադատության է ենթարկել պաշտոնական Թել-Ավիվը, որը հրաժարվել է ճանաչել հայոց ցեղասպանության փաստը: Լեհական թերթերից մեկում տպագրված «Հիշողության հետ խաղացողը» իր հոդվածում Հեբերթն Իսրայելի ԱԳՆ կողմից արված պնդումները այդ կապակցությամբ անվանում է ամոթալի եւ մեջբերում է անում Ադոլֆ Հիտլերի ասույթն այն մասին, որ հայոց ցեղասպանությունը մոռացված է պատմության կողմից: «Թուրքիայի վերաբերյալ Հիտլերը ճիշտ է նույնիսկ այսօր»,- գրում է հեղինակը` միաժամանակ ընդգծելով, որ բոլոր հրեաները պետք է հիշեն, «ինչպիսի գին վճարեց աշխարհը հիշողության պակասի պատճառով»: Ըստ այնմ, Կոնստանտին Հեբերթն ավելացնում է, որ Իսրայելը ուղղակի պայքարում է Մերձավոր Արեւելքում գոյատեւելու համար: Եւ այդ պայքարում Թուրքիան Թել-Ավիվի ամենալուրջ, եթե ոչ միակ դաշնակիցն է: Համենայն դեպս, ոչ մի հանգամանք իրավունք չի տալիս դիվանագետին այդպիսի կեղծ հայտարարություններ անելու համար, նշում է լրագրողը` մեկնաբանելով Իսրայելի դեսպանի արտահայտությունը հայոց ցեղասպանությունը հոլոկոստի հետ համեմատելու անթույլատրելիության վերաբերյալ: «Պաշտոնական Թել-Ավիվը իրավունք չունի ընդունել պատմության թուրքական վարկածը: Մարդկության դեմ բոլոր ոճրագործությունները ունեն իրենց բարոյական հետեւանքները»,- ավարտում է լեհ հրեաների առաջնորդը:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---