ԵՄ-ն պետք է խրախուսի հայ-թուրքական Արձանագրությունների վավերացումը թուրքական խորհրդարանում

PanARMENIAN.Net - Այսօր` նոյեմբերի 27-ին, «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը (EFOA) իր Բրյուսելի գրասենյակում կազմակերպել է կլոր-սեղան միջազգային կազմակերպություններում Հայաստանի մասնակցության վերաբերյալ` հայ-թուրքական հարաբերությունների համար պատասխանատու ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանի հետ: Միջոցառմանը մասնակցեցին Եվրոպական հաստատությունների, Բրյուսելում տեղակայված հետազոտական կենտրոնների, հասարակական կազմակերպությունների եւ մամուլի ներկայացուցիչները, ինչպես նաեւ դիվանագետներ: Կիրակոսյանի ելույթը եւ հաջորդող քննարկումը նվիրված էր Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին` ներառյալ ԵՄ-Հայաստան համագործակցությունը: Հատուկ ուշադրություն էր հրավիրվել հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը:



«ԵՄ պետք է բոլոր հնարավոր միջոցները գործադրի` Թուրքիայի խորհրդարանի կողմից արձանագրությունների վավերացումը խրախուսելու նպատակով: Այլապես կկորցնենք եզակի հնարավորություն` տարածաշրջանի կարեւորագույն խնդիրներից մեկի դիվանագիտական լուծումը»,- ասաց «Հայաստանի եվրոպացի բարեկամների» գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեկը: Նրա խոսքով, Արձանագրությունների վավերացումը եւ իրականացումը Հայաստանի, Թուրքիայի եւ ԵՄ, ինչպես նաեւ Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունություն շահերից է բխում եւ վարչապետ Էրդողանը չպետք է «թաքնվի» խորհրդարանի հետեւում. բոլորը գիտեն որ նա ունի իրեն սատարող մեծամասնությունը: Քամբեկն ավելացրեց, որ Բրյուսելում նման միջոցառումների կազմակերպումը ՀՀ կառավարության ներկայացուցիչների համար նպաստում է ԵՄ հաստատություններին հայկական կողմի տեսակետների ավելի պատշաճ ներկայացմանը եւ եվրոպական հետազոտական կենտրոնների համապատասխան զեկույցներում արտացոլմանը:



Արման Կիրակոսյանն իր հերթին մանրամասն ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման` որպես առանձին գործընթացի հարցում, որը չի կապված տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման հետ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---