Արցախյան պատերազմի հերոսները հանդես են եկել ի պաշտպանություն Սասուն Միքայելյանի

PanARMENIAN.Net - Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախկին խորհրդական, գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանն ու գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս) դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` խնդրելով ազատել պատժի հետագա կրումից ազատամարտիկ Սասուն Միքայելյանին` առողջական վիճակի վատթարացման պատճառվ:



Նամակում ասվում է, որ անկախ այն բանից, թե ինչ հանգամանքների պատճառով է նա հայտնվել անազատության մեջ, ըստ էության, վտանգված է մարդկային կյանք, մի մարդու կյանք, որն անմնացորդ նվիրված է եղել արցախյան ազատամարտին եւ մեր երկրի սահմանների պաշտպանությանը: «Ելնելով վերոնշյալից, խնդրում ենք Ձեզ, օգտվելով ՀՀ նախագահի Ձեր լիազրություններից, միջնորդել Սասուն Միքայելյանին առողջության բերումով ազատել պատժի հետագա կրումից»:



Սասուն Միքայելյանը դատապարտվել է մարտի 1-ի գործով: Նրան մեղադրանք է ներկայացվել զանգվածային անկարգությունների կազմակերպման եւ զենքի ապօրինի պահման համար: Ներկայումս Միքայելյանը ազատազրկման մեջ է գտնվում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---