ՀՀ ՍԴ առայժմ չի կողմնորոշվել հայ-թուրքական Արձանագրությունների վերաբերյալ նիստի ամսաթվի հարցում

PanARMENIAN.Net - Հայաստանի Սահմանադրական դատարանն առայժմ չի կողմնորոշվել հայ-թուրքական Արձանագրությունների վերաբերյալ նիստի ամսաթվի հարցում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի ՍԴ մամլո քարտուղար Հովհաննես Պապիկյանը: Նրա խոսքով, Սահմանադրական դատարանը մի քանի օր ունի, որպեսզի վերջնականապես նշանակի նիստի օրը:



ՍԴ կանոնադրության համաձայն, ներկայացված փաստաթղթերի համապատասխանության մասին լսումների նիստը պետք է նշանակվի ոչ ուշ, քան այդ փաստաթղթերը ներկայացնելուց 20 օր անց:
 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---