Սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի պետական գնման եւ բացթողնման գները

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը սահմանել է թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (ստանդարտ ձուլակտորի համար) 2009 թ. նոյեմբերի 30-ից մինչեւ դեկտեմբերի 6 ընկած ժամանակահատվածում պետական գնման եւ բացթողնման գները, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:



Հաղորդման համաձայն, նշված ժամանակահատվածում սահմանվել են հետեւյալ գները` ոսկու գնման գինը 13270,83 (+261,99) դրամ է, իսկ բացթողնման գինը` 14424,82 (+261,99) դրամ. արծաթի գնման գինը` 210,59 (+2.15) դրամ, բացթողնման գինը` 228,90 (+2.34) դրամ. պլատինի գնման գինը` 16587,66 (+137.4) դրամ, բացթողնման գինը`18030,06(+149.34) դրամ. պալադիումի գնման գինը` 4222,38 (+10.94) դրամ, բացթողնման գինը` 4589,54 (+11.89) դրամ:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---