«Նարեկացի» մշակույթի միությունում ցուցահանդես է բացվել, որը նվիրված է նկարիչ Կորյուն Նիկողոսյանի 70-ամյակին 3 դեկտեմբերի 2009 - 15:21 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 3-ն, Հաշմանդամների միջազգային օրը, «նարեկացի» մշակութային միությունում ցուցահանդես է բացվել, որը նվիրված է նկարիչ Կորյուն Նիկողոսյանի 70-ամյակին, որը 6 տարեկանից դարձավ հաշմանդամ եւ իր կյանքի 37 տարիների ընթացքում ստեղծել է 100 նկար:Նրա գործերը ցուցադրվել են Ռուսաստանում, Դանիայում: Նկարչի ստեղծագործական ժառանգությունը պահվում է եւ ցուցադրվում է իր տուն-թանգարանում: «Կորյուն Նիկողոսյանի արվեստի նշանակությունը վաղուց է հայտնի, նրա գործերը գնահատել են տիտաններ` Սարյանը, Մինասը: Մինասը Կորյունի արվեստը անվանել է ազնվական: Եվ շատ հաճախ ասում էր. «Գնանք Կորյունի մոտ ազնվանալու...»: Սակայն, այսօր նրա տուն-թանգարանը շատ քիչ այցելու ունի», - ասել է Կորյուն Նիկողոսյանի տուն-թանգարանի տնօրեն Աշոտ Նիկողոսյանը (Կորյունի զարմիկ): Նկարիչը, հիվանդության պատճառով երկար տարիներ աշխատում էր մոր օգնությամբ: «Ինձ զարմացնում է, որ Կորյունը հասել է մասնագիտական բարձրունքների առանց կրթության, մեծ վարպետների օգնության եւ խորհուրդների: Կորյունի կտավները հետաքրքրություն են առաջացնում իրենց անկեղծությամբ: Այն ամենը, ինչ հուզում է նրան արտահայտված է կտավների մեջ ամենաանմիջական ձեւով եւ գեղարվեստական ժամանակակից միջոցներով», - ասել էր Կորյունի մասին սարյանը: Կորյուն Նիկողոսյանը ծնվել է Երեւանում 1939 թ-ն, մահացել է 1976 թ-ն: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն կստեղծվի ՊՈԱԿ-ն ունենալու է նաև տարածքային ստորաբաժանումներ ՀՀ մարզերում, ընդհանուրը՝ 90 հաստիքային միավոր Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |