Խաչանուշ Հակոբյան. Հայաստանը քաղցկեղից բարձր մահացությամբ երկրների առաջին հնգյակում է

PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով 2009 թ-ի մահացության դեպքերի առավելագույն թիվը գրանցվել է քաղցկեղային հիվանդությունների պատճառով: Հայաստանը քաղցկեղից բարձր մահացուցյամբ երկրների առաջին հնգյակում է: Այդ մասին դեկտեմբերի 4-ն կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի» գործադիր տնօրեն Հրանուշ Հակոբյանը:



Նրա խոսքերով, կենտրոնում 12 տարիների ընթացքում բուժզննում է անցել 176 մարդ: Հայտնաբերվել էր կրծքագեղձի քաղցկեղի 5 հազ. 750 դեպք, որոնցից 52-ը մինչեւ 29 տարեկան կանանց մոտ: Միայն 26.500 կանանց մոտ չեր հայտնաբերվել պաթոլոգիա:



«Անզավակությունը, ուշ ծննդաբերություն, ծխելը, ալկոհոլային խմիչքների չարաշահումը, ծանր ֆիզիկական աշխատանքը, կրծքով կերակրելուց խուսափումը, նաեւ արեւահարությունը կարող են հանգեցնել կրծքի քաղցկեղի», - ընդգծել է կենտրոնի աշխատակից Նունե Մաշուրյանը:



«Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի» մասնագետների խոսքերով, Հայաստանում 7 տղամարդկանց մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ, ինչը հորմոնալ փոփոխությունների արդյունք է:
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---