Երեւանում մեկնարկել է «ԵՄ. Համագործակցություն եւ հմտություններ» սեմինարը

PanARMENIAN.Net - Բրիտանական խորհրդի երեւանյան գրասենյակը, ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհուրդը Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ մի շարք սեմինարներն են կազմակերպում պետկառույցների աշխատակիցների համար «ԵՄ. Համագործակցություն եւ հմտություններ» ծրագրի շրջանակներում «Բանակցելու հմտությունները» թեմայով:



Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Բրիտանական խորհրդի ԵՄ-ի Skills ծրագրի ղեկավար Լիլիթ Քալանթարյանը, սեմինարին մասնակցում են հանրապետության 10-ը նախարարությունների ներկայացուցիչներ: Ըստ նրա, այդ սեմինարի անցկացման համար Երեւան է ժամանել ԵՄ փորձագետը, որը երեք օրվա ընթացքում կծանոթացնի հայ պետծառայողներին բանակցությունների վարման միջազգային նորմերին, ինչը թույլ կտա բարձրացնել պետծառայողների հմտություններն այդ ոլորտում:



Երկրորդ սեմինարը, ըստ ծրագրի ղեկավարի, նվիրված կլինի զեկույցների նախապատրաստմանը, մասնավորապես, միջազգային մակարդակով զեկույցների եւ հաշվետվությունների ներկայացմանը:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---