Հայաստանի նախագահը ծաղկեպսակ է դրել Սպիտակի երկրաշարժի զոհերի հուշարձանին

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, որը գտնվում է աղետի գոտում, Գյումրիում ծաղկեպսակ է դրել երկրաշարժերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net ի թղթակիցը Գյումրիից, Ամենափրկիչ եկեղեցու մոտ կատարվել է հոգեհանգստի արարողություն:



Հոգեհանգստի արարողությանը ներկա էին ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, Շիրակի մարզի նահանգապետ Լիդա Նանյանը, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն:



Դեկտեմբերի 7-ին լրացավ Սպիտակի ավերիչ երկրաշարժի 21-ամյակը: 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ժամանակով ժամը 11:41-ին Ռիխտերի սանդղակով 7.2 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումները հիմնահատակ ավերեցին Սպիտակ եւ Լենինական (այժմ Գյումրի) քաղաքները: Երկրաշարժից տուժել է 21 քաղաք եւ շրջան, 350 գյուղ, որոնցից 60-ը լիովին քանդվեցին: Զոհվեց շուրջ 25 հազար մարդ, շուրջ 100 հազարը` վիրավորվեցին, շատերը հաշմանդամ դարձան, շուրջ 500 հազարը զրկվեցին կացարաններից: Սպիտակի երկրաշարժը աշխարհի խոշորագույն աղետների ցանկում է:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---