Երեւանում բացվել է «Գիտության եւ կրթության ծառայողները» մրցույթ-ցուցահանդես

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 8-ին Երեւանում բացվեց գեղանկարչության եւ քանդակագործության «Գիտության եւ կրթության ծառայողները» մրցույթ - ցուցահանդեսը` նվիրված Հայաստանի անկախության օրվան:



Ցուցահանդեսը կազմակերպել էր Հայաստանի գիտության եւ կրթության նախարարությունը, ինչպես նաեւ Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը:



Ցուցահանդեսում ներկայացված էին արվեստի հայտնի գործիչների եւ դասախոսների աշխատանքները, ինչպես նաեւ ուսանողների գործերը: Ցուցադրված 45 աշխատանքներից 30-ը գեղանկար էր, իսկ 15-ը` քանդակ:



«Ինչպես հայտնի է, մրցույթին մասնակցում են մանկավարժներ եւ ուսանողներ: Մրցույթի նպատակն է` բարձրացնել ուսանողների մոտ գեղանկարչության հանդեպ պահանջը եւ նոր տաղանդներ գտնել», - նշեց ճարտարապետների միության նախագահ, մրցութային հանձնաժողովի նախագահ Մկրտիչ Մինասյանը:



Մրցութային հանձնաժողովի կազմում են` ՀՀ գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, Հայաստանի դիզայներների միության նախագահ Աշոտ Բաղդասարյանը եւ այլք:

Մրցութային հանձնաժողովի համանախագահներն են գիտության եւ կրթության նախարար Արմեն Աշոտյանը եւ ժողովրդական ճարտարապետ, ակադեմիկոս Ջոն Թորոսյանը, որոնք ներկա էին ցուցահանդեսի բացմանը:

Մրցութային սահմանված կարգերն են` առաջին տեղ` 300 հազ. դրամ պարգեւ, երկրորդ տեղ` 150 հազ. դրամ պարգեւ, երրորդ տեղ` 100 հազ. դրամ պարգեւ:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---