Երեւանի քաղաքապետարանի ճանապարհաշինական ծրագրերը 2010թ. հունիսին կներկայացվեն ԱԶԲ հաստատմանը

PanARMENIAN.Net - Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը դեկտեմբերի 9-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը, հաղորդում է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: ԱԶԲ Երեւան քաղաքի տրանսպորտի ծրագրի խմբի ղեկավար Առնո Դաուֆին տեղեկացրել է, որ քաղաքապետարանի ծրագրերը հունիսին կներկայացվեն բանկի խորհրդի հաստատմանը: Այդ ծրագրերով նախատեսված է կառուցել երեք ճանապարհային հանգույց` Արգավանդի խաչմերուկը Շիրակի փողոցին կապող հատվածը` 1,5 կմ երկարությամբ, Շիրակի փողոցը Արտաշատի խճուղուն կապող հատվածը` 2,8 կմ, եւ Դավթաշենի կամրջից դեպի Աշտարակի խճուղի` 3,1 կմ: Նախատեսված է նաեւ ստորգետնյա շինարարություն` հետիոտնի անցում Սայաթ-Նովայի պողոտայից դեպի մետրոյի «Երիտասարդական» կայարան:



Կողմերը քննարկել են ֆինանսավորման ընթացակարգն արագացնելու հնարավորությունը, ծրագրերի իրականացման նախապատրաստական հարցեր, ինչպես նաեւ հետագա համագործակցության նախնական ուղղվածությունը:
 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---