Սերժ Թանկյանի հայրը` Խաչատուր Թանկյանը դեկտեմբերի 29-ին կներկայացնի իր «Ինչպե՞ս մոռանանք» նոր սկավառակը

PanARMENIAN.Net - Հայտնի ռոք-երաժիշտ, «System of a Down» խմբի առաջատար Սերժ Թանկյանի հայր Խաչատուր Թանկյանը դեկտեմբերի 29-ին կներկայացնի իր «Ինչպե՞ս մոռանանք» նոր սկավառակը: Սկավառակը կազմված է 11 հայկական ժողովրդական երգերից, որոնք Խաչատուր Թանկյանն նախկինում արդեն կատարել է: Սակայն դրանք նորովի մշակվել ու վերաձայնագրվել են Անդրանիկ Մուրադյանի կողմից:



Ժողովածուի մեջ 2 բոլորովին նոր երգ է ընդգրկվել` «Հրանտ Դինք» եւ «Ինչպես մոռանանք» երգերը: «Ինչպե՞ս մոռանանք» երգի բառերն ու երաժշտությունը բոլորովին նոր են եւ մեծ իմաստ ունեն: Եթե դուք հայ եք, կարեւոր չէ, թե ինչին եք հավատում, դուք միեւնույն է Հայաստանի մի մասն ենք կազմում: Հրանտ Դինքն այն մարդն էր, որի համոզմունքներն ու գործողությունները ես իրապես հարգում եմ: Նա ցույց տվեց աշխարհին ճշմարիտ խիզախությունը, գիտենալով, որ նրա գործողություններն ու համոզմունքները վտանգավոր են իր կյանքի համար»,-ասել է Խ. Թանկյանը:



Մեկ այլ ալբոմից իր նոր «Մարտիկի երգը» Խաչատուր Թանկյանը կներկայացնի դեկտեմբերի 13-ին Լոս Անջելեսում հայ երաժիշտների «M Club Music Video Awards» եւ «Armenian Music Awards» մրցանակաբաշխության ժամանակ: Նա հանդես կգա «Վիզա» խմբի եւ հատուկ հրավիրված հյուրի հետ, որի անունը դեռեւս չի հրապարակվում:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---