Շվեդացի դիվանագետը չի բացառում, որ ԵՄ-ի դերը կարող է աճել տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման գործում

PanARMENIAN.Net - Եվրամիությունը բավական ակտիվ դերակատարություն ունի տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման հարցում: Այդ մասին Երեւանում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հարավային Կովկասի երկրներում Շվեդիայի դեսպան Հանս Գունար Ադենը: «ԵՄ-ն հատուկ ներկայացուցիչ ունի Հարավային Կովկասում, որի աշխատանքը կայանում է նրանում, որ նա պետք է օգնի կողմերին կարգավորել տարածաշրջանում առկա հակամարտությունները»,-ասել է դիվանագետը:



Այն հարցին, թե կակտիվացնի արդյոք ԵՄ-ն իր դերը Հարավային Կովկասի հակամարտությունների հանգուցալուծման գործում, Ադենն ասել է, որ չի բացառում այդ հնարավորությունը: Այդ համատեքստում նա նշել է, որ վերջերս ուժի մեջ մտած Լիսաբոնի պայմանագրով երկու գործող պաշտոնները` ընդհանուր արտաքին քաղաքականության գծով գերագույն ներկայացուցչի եւ ԵՄ արտաքին հարաբերությունների հանձնակատարի պաշտոնները փոխարինվում են մեկ` Արտաքին գործերի եւ անվտնագության քաղաքականության գծով ԵՄ գերագույն ներկայացուցչի պաշտոնով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---