«Անելիք» համակարգը հակաճգնաժամային նվեր է մատուցել իր հայ հաճախորդներին

PanARMENIAN.Net - 2009 թվականի հոկտեմբերից «Անելիք» համակարգը հակաճգնաժամային նվեր է մատուցել իր հայ հաճախորդներին` առաջարկելով դրամակն փոխանցման համար գանձվող ամենացածր սակագինը-0,8 տոկոս: Այդ մասին, ըստ Ռուսաստանի հայերի միության կայքում զետեղված հաղորդագրության, հայտարարել է «Անելիք Ռու» բանկի վարչության նախագահ Արմեն Ղազարյանը:



Եվ թեեւ այսօր նոր սակագինը` 0,8 տոկոսը վերաբերում է միայն Հայաստանին, համակարգի ղեկավար Արմեն Ղազարյանը խոստանում է, որ շուտով 0,8 տոկոսով հնարավոր կլինի փոխանցումներ կատարել ԱՊՀ բոլոր երկրներ: Ընդ որում, ըստ նրա, «Անելիք-սուպեր-0,5 տոկոս» սակագինը շարունակում է գործել այն դեպքում, եթե փոխանցվող գումարը գերազանցում է 3000 դոլարը կամ եվրոն, կամ ռուբլու համարժեքը: «Ցավոք, նույնիսկ մեծ ցանկության դեպքում համակարգը չի կարող նվազեցնել փոխանցման համար գանձվող գումարը բոլոր բնակավայրերի եւ երկրների համար: Սակայն, ինչ վերաբերում է «Անելիք Ռու»-ի գլխավոր գրասենյակին եւ «Անելիքի» հաճախորդներին ԱՊՀ երկրներից, որոնք արդեն տարիներ շարունակ օգտվում են մեր ծառայություններից, այստեղ ես որոշեցի ծայրահեղ քայլի գնալ: Հուսով եմ, որ ակցիան շատ կօգնի մարդկանց, որոնց համար դժվար է այս ճգնաժամային շրջանում»,-ասել է նա:



Արմեն Ղազարյանը հաղորդել է, որ «Անելիք» համակարգը նոր ծառայություն է առաջարկում իր հաճախորդներին` Anelik Card, որը հնարավորություն է տալիս փոխանցումներ կատարել վճարային տերմինալների միջոցով, որոնք այսօրվա դրությամբ 2000-ն են Մոսկվայում: Ըստ նրա, Anelik Card-ը թույլ է տալիս շատ ավելի արագ փոխանցել դրամը փոխանցման համար գանձվող նույն սակագնեի պայմաններում, ընդ որում էլեկտրոնային տերմինալի օգնությամբ հաճախորդը կարող է մարել վարկը ինչպես հենց «Անելիք Ռու» բանկում, այնպես էլ ցանկացած այլ ռուսական բանկում:



Իր հերթին «Անելիք բանկի» վարչության նախագահի տեղակալ Արամ Մկրտչյանը հույս է հայտնել, որ նոր սակագնի ներդրման հետ զգալիորեն կավելանան Հայաստան դրամական փոխանցումների ծավալները: Սակայն, ըստ նրա, արդյունքների մասին հնարավոր կլինի դատել միայն ամանորի տոներից հետո, իսկ ավելի ճշգրիտ 2010թ.առաջին եռամսյակի ավարտին: «Փորձը ցույց է տալիս, որ հոկտեմբերի վերջից եւ հաջորդ երկու ամիսների ընթացքում դրամական փոխանցումների ծավալները զգալիորեն աճում են, ինչը պայմանավորված է ամանորի տոներով, եւ այժմ դժվար է դատել, թե ինչ ազդեցություն ունեցավ նոր սակագինը: Այնուամենայնիվ, մենք ակնկալում ենք, որ դրամական փոխացումները դեպի Հայաստան կաճեն նաեւ սակագնի նվազման հաշվին»,-ասել է նա PanARMENIAN.Net ի թղթակցին:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---