Ստեփան Դեմիրճյան. Հավանաբար, ՍԴ-ն կորոշի, որ Արձանագրությունները համապատասխանում են Հայաստանի Սահմանադրությանը

PanARMENIAN.Net - «Մենք դեմ ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման այս գործընթացին, քանի որ այդ մերձեցումը չի կարող իրականացվել հայ ժողովրդի արժանապատվության հաշվին»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը:



Ըստ Դեմիրճյանի, Հայ-թուրքական արձանագրություններում առանձնապես մերժելի է պատմաբանների ենթահանձնաժողովի ստեղծման մասին կետը, որն ուսումնասիրելու է Հայոց ցեղասպանության փաստը:



Անդրադառնալով «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում ուղղումներ կատարելու մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությանը` ՀԺԿ նախագահը նշել է, որ դա յուրօրինակ պատասխան էր թուրք պաշտոնյաներին: «Այդ հայտարարությունից հարկավոր չէ ակնկալել, որ Հայաստանի նախագահը միակողմանի կարգով դուրս կգա հայ-թուրքական մերձեցման այս գործընթացից»,-ասելէ Դեմիրճյանը:



Նա նաեւ հավելել է, որ, հավանաբար, ՀՀ ՍԴ-ն կորոշի, որ Արձանագրությունները համապատասխանում են Հայաստանի Սահմանադրությանը:



Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացման թեմային` Դեմիրճյանը նշել է,որ Թուրքիան Արձանագրությունների վավերացումը շաղկապում է ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ, իսկ սահմանի բացումն առանց ղարաբաղյան կարգավորման, ըստ նրա, քիչ հավանական է:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---