Երեւանում կգործի հայ-իսպանական գործարար գրասենյակ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 16-ին, Երեւանում տեղի ունեցավ հայ-իսպանական համատեղ ,Barbera-Lupicinio-Z.Megrhryan investment advocacyե գործարար գրասենյակի հանդիսավոր բացման արարողությունը: Այդ միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը, ,Lupicinio Evershedsե միջազգային իրավաբանական ընկերության հիմնադիր Ռոդրիգես Լյուպիսինյոն, Իսպանիայում Հայաստանի պատվո հյուպատոս Լյուիս Բարբերա Սաբատերան եւ Զինավոր Մեղրյանը, ինչպես նաեւ այլ պաշտոնական անձինք:



Հայաստանի էկոնոմիկայի նախարարության մամլո քարտուղար Գայանե Վարդանյանը PanARMENIAN.Net -ի թղթակցին հայտնեց, որ հայ-իսպանական համատեղ գործարար գրասենյակի ստեղծումը 2009 թ. սեպտեմբերին հայ-իսպանական բիզնես ֆորումի արդյունք է: «Դեռ այն ժամանակ իսպանական կողմը հետաքրքրություն ցուցաբերեց մեր որոշ բիզնես- նախագծերի հանդեպ, հիմա արդեն հնարավորություն ստեղծվեց գործնականում դրանք իրականացնելու», - ասաց նա:



Նրա խոսքերի համաձայն, գրասենյակի աշխատանքները նպատակաուղղվելու են հայ-իսպանական տնտեսական հարաբերությունների աշխուժացմանը, ինչպես նաեւ գրասենյակը միջնորդ է դառնալու Հայաստանի եւ Իսպանիայի գործարար հասարակայնության միջեւ, մասնավորապես` ներդրումային նախագծերի իրականացման համար իրավաբանական խորհրդատվություն տրամադրելու եւ նոր գործընկերներ ներգրավելու գործում:



Գայանե Վարդանյանը նշեց, որ այսօր իսպանացի ձեռնարկատերերը հետաքրքրվում են այնպիսի նախագծերով, ինչպիսիք են` Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցումը, աղբամշակման ծրագրերը, այս հարցում իսպանական ընկերությունները որոշ փորձ ունեն, Ջերմուկ քաղաքի զարգացումը, ինչպես նաեւ զբոսաշրջության զարգացումը եւ այլն:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---