ՀՀ ղեկավարությունը թաքցնում է մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զոհվածների մեղավորներին

PanARMENIAN.Net - «Հայաստանում ներքին քաղաքական ճգնաժամը շարունակվում է, քանի որ մինչեւ հիմա 2008թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների էջը փակված չէ»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում նշեց Հայաստանի Ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը:



Դեմիրճյանի խոսքով, երկրի ղեկավարությունն արեց ամեն ինչ, որպեսզի կոծկի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զոհված 10 հոգու իսկական մեղավորներին, ինչպես եւ չի բացահայտվել Հայաստանի խորհրդարանում 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը:



Դեմիրճյանը նշեց, որ Հայաստանում ներքին քաղաքական ճգնաժամի լուծման համար հարկավոր է ժողովրդի միասնությունը եւ արտահերթ համապետական ընտրությունների անցկացումը:



Պատասխանելով լրագրողների հարցին այն մասին, թե ապագայում ինչ կնախաձեռնի Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) վերը նշված խնդիրների լուծման համար, ՀԺԿ առաջնորդը նկատեց, որ ՀԱԿ-ը շարունակում է երկրում սահմանադրական կարգի վերականգնման համար պայքարը եւ ապագայում նաեւ զանգվածային միջոցառումներ են նախատեսվում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---