Ամերիկայից վիրավորված ադրբեջանցի պատգամավորները դիմել են ԱՄՆ Կոնգրեսին

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի որոշումը, ըստ որի 2010 թ. ԱՄՆ-ն Լեռնային Ղարաբաղին է տրամադրելու 8 մլն դոլար` այնքան է վիրավորել Բաքվին, որ Ադրբեջանի խորհրդարանը` որպես բողոքի նշան, դիմել է ԱՄՆ նախագահին եւ Կոնգրեսին: Դիմումի մեջ հույս են հայտնում, որ «ԱՄՆ նախագահը վետո կդնի այդ որոշման վրա»:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը եւ Սենատը որոշել են 2010 թ. Հայաստանին` որպես տնտեսական օգնություն տրամադրել 41 մլն, իսկ Լեռնային Ղարաբաղին` 8 մլն դոլար, ինչպես նաեւ պահպանել կողմերի հավասարությունը` Հայաստանին ու Ադրբեջանին զինվորական ֆինանսական օգնություն տրամադրելիս:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---