Հայաստանի վարչապետը Լոռիում մասնակցել է գազամուղի խորհրդանշական բացման արարողությանը

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մեկնել է Ախթալա քաղաք եւ Բարիտ թաղամասում մասնակցել գազատարի բացմանը, որն ուղեկցվել է խորհրդանշական ջահը վառելու ավանդական արարողությամբ: Թաղամասի գազիֆիկացումը կատարվել է ՀՀ կառավարության եւ «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի աջակցությամբ, հաղորդում է լառավարության մամլո ծառայությունը:



Այնուհետեւ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Ախթալայի թիվ 1 միջնակարգ դպրոցը ականավոր պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի պատվին անվանակոչելու հանդիսավոր միջոցառմանը: Շուրջ 130 աշակերտ ունեցող այս ուսումնական հաստատությունը հիմնանորոգվել է երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախաձեռնությամբ: Հյուրերը շրջել են կրթարանում, ծանոթացել դպրոցի շենքային պայմաններին եւ համակարգչային դասարանի հնարավորություններին:



Դպրոցում կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակվարչապետ Տիգրան Սարգսյանին է հանձնվել Ախթալա քաղաքի «Ոսկե նուռ» շքանշանի առաջին օրինակը:



Տիգրան Սարգսյանըեւ Անդրանիկ Մարգարյանի ընտանիքի անդամներըբացել են լուսահոգի վարչապետի հուշատախտակը: Միջոցառումը շարունակվել է Անդրանիկ Մարգարյանի կյանքի եւ գործունեության մասին պատմող ֆիլմի ցուցադրությամբ:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---