2009-ին ՀԲ-ն Հայաստանում 280 մլն դոլար ընդհանուր գումարի վարկային ծրագրեր իրականացրեց

PanARMENIAN.Net - 2009-ին Համաշխարհային բանկը Հայաստանում 280 մլն դոլար ընդհանուր գումարի վարկային ծրագրեր իրականացրեց, այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում լրագրողներին հաղորդեց համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը` ամփոփելով ընթացիկ տարվա արդյունքները: «Նախատեսված 550 մլն դոլարից 2009-ին առանձին ծրարգրերի պարտավորությունների տեսքով ձեւակերպվել է արդեն 280 մլն դոլար»,- ասաց նա:



Նրա խոսքով, Գործընկերության ռազմավարության շրջանակներում 2009-2012թթ. նախատեսված է 550 մլն դոլարի չափով վարկային միջոցների տրամադրում, որոնցից 100 մլն դոլարը կօգտագործվի պետբյուջեի, մնացած 450 մլն դոլարը` պետական ներդրումային ծրագրերի համար:



Իսկ ինչ վերաբերում է 2010թ. ՀԲ վարկային ծրագրերին, ապա Արիստոմենե Վարուդակիսի խոսքով, նախատեսվում է 8 ծրագիր իրականացնել, որոնց ընդհանուր արժողությունը կազմում է 160 մլն դոլար: «Մենք ծրագրում ենք, որ 2010-ին ՀԲ Տնօրենների խորհուրդը կհաստատի ութ ծրագիր, որոնք հետագայում կվավերացվեն Հայաստանի Ազգային Ժողովի կողմից»,- ասաց նա:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---