Հայաստանում հարկային ստուգումների նոր համակարգ կներդրվի

PanARMENIAN.Net - «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի երրորդ մասին համապատասխան Հայաստանի կառավարությունը որոշել է հաստատել հարկային մարմնի կողմից ռիսկային չափանիշների հիման վրա պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգի կիրառման կարգը` համաձայն հավելվածի: Որոշումն ուժի մեջ կմտնի 2010թ. հոկտեմբերի 1-ից եւ կվերաբերի այդ ամսաթվից հետո հրապարակված ստուգման հանձնարարագրերով իրականացվող ստուգումներին: Նոր համակարգի ներդրումը պայմանավորված է հարկային վարչարարության ռազմավարության 2008-2011թթ. ծրագրով նախատեսված գործողությունների իրականացմամբ: Նպատակը հարկային ստուգումների նոր քաղաքականության ներդրումն է, որը հնարավորություն կտա կրճատել հարկերի հավաքագրման ծախսերը, նպատակային եւ հասցեական օգտագործել հարկային ռեսուրսները, ապահովել ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության օբյեկտիվությունը, կրճատել հարկ վճարող եւ հարկային մարմին շփումները:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---