ՆԱՏՕ-ն կոչ է անում Ռուսաստանին ճնշում գործադրել Իրանի վրա

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը կոչ է արել ՌԴ-ին միանալ համաշխարհային ճնշմանը Իրանի նկատմամբ: Այդ մասին դեկտեմբերի 17-ին նա հայտարարել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում:



«Ես հուսով եմ, որ Իրանը կհասկանա միջազգային հանրության ուղերձը,-ասել է Ռասմուսենը:-Իրանը պետք է կատարի իր միջազգային պարտավորությունները, եւ ես սատարում եմ միջազգային ճնշմանը իրանական ռեժիմի հանդեպ»:



Նա ասել է նաեւ, որ Ռուսաստանի նախագահ Դ.Մեդվեդեւի հետ բանակցություններում նրանց ուշադրության կենտրոնում Իրանի խնդիրն էր: «Սակայն, ես հուսով եմ, որ Ռուսաստանը կմիանա Իրանի նկատմամբ համաշխարհային ճնշմանը»,-ասել է Ռասմուսենը, հաղորդում է rosbalt.ru-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---