Արմեն Աշոտյանը երկարացնում է դպրոցների եւ մանկապարտեզների արձակուրդը

PanARMENIAN.Net - ՀՀ գիտության եւ կրթության նախարար Արմեն Աշոտյանը, հիմք ընդունելով առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի առաջարկությունը, հրամանագիր է ստորագրել դեկտեմբերի 21-28-ն ընկած ժամանակահատվածում ուսումնական հաստատությունները փակելու մասին` անկախ կազմակերպաիրավական ձեւից: Առաջին կիսամյակի գնահատականները կամփոփվեն 2010 թ. հունվարին:



Մինչ այդ, նախարարն ստորագրել էր հանրակրթական եւ նախակրթական հաստատությունները դեկտեմբերի 8-19 ժամանակահատվածում փակելու մասին` գրիպի համաճարակից խուսափելու համար:
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---