Ադրբեջանական լրատվամիջոցները չեն դադարում զարմացնել ապատեղեկատվությամբ

PanARMENIAN.Net - Ադրբեջանական լրատվամիջոցները չեն դադարում զարմացնել տարածած ապատեղեկատվության հանճարեղությամբ: Սկզբում ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածում այն մասին, որ «մոտ 50 տարեկան հայուհի» ԼՂՀ եւ Ադրբեջանի ԶՈՒ շփման գծի Աղդամի ուղղությամբ փորձել է Ադրբեջանի կողմն անցնել:



«Անցնելով շփման գիծը` կինը մոտեցավ Ադրբեջանի ԶՈՒ դիրքերին: Այդ պահին հրադադարի ռեժիմը խախտվեց, եւ կինը տեղում շունչը փչեց»,- գրում էին ադրբեջանական ԶԼՄ-ները` ղարաբաղյան կողմին մեղադրելով կնոջ մահվան համար:



ԼՂՀ Պաշտպանության բանակի մամլո ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը հերքեց այդ տեղեկատվությունը:



Ավելի ուշ հաղորդվեց, որ սպանված կինը Սադաղեթ Փաշա-գըզը Մամեդովա անունով ադրբեջանուհի է եղել, որը երկու օր առաջ դուրս է եկել տնից ու այլեւս չի վերադարձել:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---