2007 թ.-ից սկսած պետական գույքի վարձակալման եւ սեփականաշնորհման գործընթացը իրականացվում է խախտումներով

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 22-ին ՀՀ ԱԺ Հայաստանի վերահսկիչ պալատի նիստի ժամանակ լսվեց Վերահսկիչ պալատի 8-րդ բաժնի պետ Արթուր Գրիգորյանի զեկույցը` ՀՀ կառավարությանը կից պետական գույքի վարչությանը պետբյուջեից հատկացված միջոցների եւ բյուջեի մուտքերի ապահովման վերահսկողության մասին:



Գրիգոյանի խոսքերի համաձայն, այս բնագավառում հիմնականում 2007 թ.-ից մինչեւ 2009 թ. առաջին կիսամյակն ընկած ժամանակահատվածում պետգույքի սեփականաշնորհման ու վարձակալման գործընթացի վերահսկողություն է անցկացվել, որից պարզվել է, որ պետգույքի վարձակալման եւ սեփականաշնորհման բնագավառում խախտումներ են կատարվել ընդհանուր 267.103 հազ. դրամ գումարի: «Արդեն այդ գումարները հետ վերադարձնելու ցուցակ է կազմվել», - ընդգծել է նա:



ՀՀ կառավարությանը կից պետական գույքի վարչությանը պետբյուջեից տրված միջոցների վերահսկողության անցկացման մասին զեկույցը հաստատել էր Վերահսկիչ պալատի խորհուրդը:



Հայաստանի Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հայտնեց, որ մինչեւ դեկտեմբերի վերջ կավարտեն 2009 թ. իրենց ծրագիրը: «2010 թ. ապրիլին մենք ՀՀ ԱԺ կներկայացնենք զեկույցի վերջնական տարբերակը` 2009 թ. ընթացքում իրականացված ծրագրերի վերաբերյալ», - նշել է Զաքարյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---